NASA-ի աստղադիտակը հայտնաբերել է Երկրի մեծության 2 մոլորակ![]() 21 դեկտեմբերի 2011 - 12:54 AMT PanARMENIAN.Net - NASA-ի Կեպլեռ կոչվող աստղադիտակը հայտնաբերել է Երկրի մեծության երկու մոլորակ, որոնք պտտվում են դեղին աստղի շուրջ։ Նրանց համակարգում կա առնվազն հինգ մոլորակ։ Դրանք գտնվում են Արեգակնային համակարգից 1000 լուսային տարի հեռավորության վրա։ Այս մասին հայտնում է Ria.ru-ն։ «Կեպլեռ ծրագրի նպատակը հենց Երկրի նման մոլորակների հայտնաբերումը և ուսումնասիրումն է։ Այն, որ մենք կարողացել ենք Երկրի չափերով մոլորակներ հայտնաբերել, մեր նպատակի մեծ քայլերից է»,-ասել է գիտնականների խմբի ղեկավար Ֆրանսուա Ֆրեննին ԱՄՆ-ի աստղաֆիզիկայի կենտրոնից։ Կեպլեռ աստղադիտակը գտել է հազարավոր թեկնածու մոլորակներ, որոնցից շատերը իրենց չափերով նման են եղել Երկրին։ Վերջերս NASA-ն հաստատեց Կեպլեռ 22բ-ի պոտենցիալ բնակելի մոլորակը, որը երկու անգամ մեծ է Երկրից։ Իսկ այսօր հայտնաբերած երկու մոլորակները Կեպլեռ 20ե-ն և Կեպլեռ 20Ֆ-ը բնակեցման համար հարմար չեն, քանի որ այնտեղ աննկարագրելի տաք է՝ +727 տաքություն։ ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |