Լևոն Զուրաբյան. Կամ իշխանությունները արդար ընտրություններ կանցկացնեն, կամ ցնցումների մեջ կգցեն երկիրը![]() 21 դեկտեմբերի 2011 - 15:14 AMT PanARMENIAN.Net - Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) գլխավոր նպատակը 2012թ. լինելու է օրինական իշխանության ձևավորումը Հայաստանում: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը: Ըստ նրա, դա կարվի կամ ընտրությունների միջոցով, կամ հեղափոխական ճանապարհով: «Այլընտրանք չկա: Կամ իշխանություններն արդար ընտրություններ կանցկացնեն, կամ ցնցումների մեջ կգցեն երկիրը»,-հավելել է նա: Զուրաբյանը նշել է նաև, որ «անշուշտ, իշխանությունները կարող են խուսափել արտահերթ ընտրություններից, սակայն հերթականներից չեն կարող»: Նա հավելել է, որ հերթական ընտրությունները պետք է իաշխանափոխության համար պայքարի գործիք դառնան և համադրվեն Կոնգրեսի փետրվարյան ու մարտյան զանգվածային միջոցառումների հետ: «Ինչ ընտրություններ էլ լինեն Հայաստանում, դրանք կվերածվեն արտահերթ նախագահական ընտրությունների: Քանի որ ըստ բովանդակության հենց այդպիսին կլինեն»,-ասել է նա: Ինչ վերաբերում է հեղափոխական ճանապարհով իշխանափոխությանը, ապա, ըստ Զուրաբյանի, ՀԱԿ-ը կկազմակերպի ուղղակի ժողովրդական ճնշում գործող իշխանությունների վրա, սակայն, հավատարիմ կմնա պայքարի սահմանադրական միջոցներին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |