Լոնդոնի «Տոտենհեմը» հետաքրքրված է Յուրա Մովսիսյանի թեկնածությամբ![]() ![]() PanARMENIAN.Net - Լոնդոնի «Տոտենհեմը» հետաքրքրված է Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» հարձակվող Յուրա Մովսիսյանի ծառայություններով: Ինչպես հաղորդում է lifesports.ru-ն, անգլիական ակումբի սկաուտները նկատել են ֆուտբոլիստին ԵԱ-2012 ընտրական փուլի Հայաստան-Մակեդոնիա խաղի ժամանակ, երբ Մովսիսյանը երեք գոլային փոխանցում է կատարել: Ֆուտբոլիստի ներկայացուցիչը հաստատել է այդ տեղեկությունը: «Յուրան հիանալի խաղաշրջան անցկացրեց ինչպես հավաքանի, այնպես էլ ակումբի կազմում, ինչով մեծ հետաքրքրություն է առաջացրել շատ ակումբներում իր թեկնածության հանդեպ: Ֆուտբոլիստի հանդեպ հետաքրքրություն են դրսևորում մի քանի անգլիական ակումբներ, ոչ միայն «Տոտենհեմը»: Սակայն, դեռ վաղ է այդ մասին խոսելը»,-խոստովանել է Դավիթ Աբրահամյանը: Ավելի վաղ հայտնի դարձավ նաև, որ Մովսիսյանի թեկնածությամբ հետաքրքրվում է մոսկովյան ԲԿՄԱ-ն: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |