Մեքսիկայի Սենատը չէր էլ պատրաստվում Խոջալուի իրադարձությունները «ցեղասպանություն» ճանաչել![]() ![]() PanARMENIAN.Net - Ադրբեջանական լրատվամիջոցների կողմից տարածված տեղեկատվությունը Մեքսիկայի Սենատի կողմից 1992թ. Խոջալուի դեպքերը «ցեղասպանություն» որակելու մասին չի համապատասխանում իրականությանը: Այդ մասին հայտնել են Մեքսիկայի ԱԳՆ-ում: «Նոյեմբերի 4-ին Սենատի լիագումար նիստում ընթերցվել է հանձնաժողովներից մեկի կողմից պատրաստված կարծիքի եզրափակիչ երկու պարբերությունները, որոնցից առաջինը կոչ է անում Հայաստանի և Ադրբեջանին շարունակել խաղաղ բանակցությունները, աջակցություն ը հայտնվում Մինսկի խմբի աշխատանքներին»,-ասվել են ԱԳՆ-ում: Եզրափակիչ երկրորդ պարբերությունում հիշատակվում են Խոջալուի իրադարձությունները` դրանք որակելով որպես ջարդեր, բայց ոչ` ցեղասպանություն: Ավելի վաղ ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկատվություն էին տարածել, որ Մեքսիկայի Սենատի որոշման մեջ, իբր, խոսվում է այն մասին, որ «1992թ. փետրվարի 26-ին հայկական ԶՈՒ-ն հարձակում է գործել Խոջալուի քաղաքացիների վրա, և որ ՀՀ ԶՈՒ գործողությունների արդյունքում, որոնք միջազգային հանրությունը ճանաչել է որպես ցեղասպանություն, իրենց էթնիկ պատկանելության պատճառով սպանվել են հարյուրավոր մարդիկ»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |