Ֆասյե. ՄԽ համանախագահները կարող են մոտեցնել կողմերի դիրքերը, բայց չեն կարող նրանց փոխարեն լուծել խնդիրը![]() 21 դեկտեմբերի 2011 - 20:19 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կարող են մոտեցնել կողմերի դիրքերը, սակայն չեն կարող նրանց փոխարեն լուծել հիմնախնդիրը: Այդ մասին հայտնել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Բեռնար Ֆասյեն իր գործունեության ավարտի կապակցությամբ Երևանում կայացած ամփոփիչ մամլո ասուլիսում: Նրա խոսքով` այժմ անհրաժեշտ է վստահության մթնոլորտ ստեղծել կողմերի միջև, և ոչ միայն հակամարտության կողմերի ղեկավարության, այլև հասարակայնությունների միջև: «Ղարաբաղյան հակամարտությունը չի կարող կարգավորվել ռազմական ճանապարհով»,- ընդգծել է Ֆասյեն: Որպես օրինակ նա բերել է ֆրանս-գերմանական հակամարտությունը, որի ընթացքում Ֆրանսիային հաջողվեց վերադարձնել իր հողերը` դրա դիմաց բավական մեծ գին վճարելով: «Այն գինը, որը մենք վճարեցինք մեր հողերը վերադարձնելու համար, շատ բարձր էր: Եվ պատերազմը խելամիտ լուծում չէր»,- նկատել է ֆրանսիական համանախագահը: Նա հավելել է, որ ղարաբաղյան հակամարտության հնարավոր ռազմական լուծումը մղձավանջ և նոր արյունահեղություն կլինի, և նոր փախստականների առաջացման կհանգեցնի:
![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |