Սպիտակ տունը Սիրիայի նախագահին սպառնացել է նոր պատժամիջոցներով![]() 22 դեկտեմբերի 2011 - 09:38 AMT PanARMENIAN.Net - Սպիտակ տունը Սիրիայի նախագահ Բաշար Ասադին սպառնացել է նոր պատժամիջոցներով, եթե վերջինս չենթարկվի ԱՊԼ նախաձեռնողական պահանջներին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: ԶԼՄ տվյալներով, երեքշաբթի սիրիական Իդլիբ նահանգում բախումների զոհ են դարձել 56-121 մարդ: Երկուշաբթի Դամասկոսը պաշտոնապես համաձայնել է երկիր թողնել ԱՊԼ դիտորդական առաքելություննեին: Նրանք պետք է համոզվեին, որ սիրիական կառավարությունը փորձում է խաղաղ ճանապարհով կարգավորել երկրում առաջացած ճգնաժամը և դադարեցնել արյունահեղությունը: «ԱՄՆ շարունակում է կարծել, որ սիրիացիներին արժանի փոփոխություններին հասնելու միակ միջոցը Բաշար Ասադի հրաժարականն է: Ասադի խոսքերը վստահության արժանի չեն, քանի դեռ դրանք շարունակում են ուղեկցվել ափսոսանքի արժանի և զազրելի գործողություններով: Չնայած սիրիական անվտանգության ծառայությունները ևս կորուստներ են կրել, այնուամենայնիվ, Սիրիայում մարդկանց մահվան և բռնությունների պատճառը Ասադի ձեռքի գործն է: Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին վերջ դնել բռնությանը»,-ասվում է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջեյ Քարնիի պաշտոնական հաղորդագրությունում: Նա ընդգծել է, որ Սիրիան պետք է իրականացնի արաբական նախաձեռնողականության բոլոր պահանջները, որոնք առաջարկում են դադարեցնել ռեպրեսիաները, ազատել բոլոր քաղբանտարկյալներին, զինվերներին վերադարզնել վաշտերը, թույլատրել միջազգային ԶԼՄ-ի մուտքը սիրիական տարածք: «Ասադի ռեժիմի մեկուսացումն ուժգնանում է, պատժամիջոցները սահմանափակում են նրա հնարավորությունները: Մենք կոչ ենք անում Սիրիայի ոչ բազմաթիվ միջազգային կողմնակիցներին նախազգուշացնել Դամասկոսին, որ եթե արաբական նախաձեռնողականությունը լիարժեքորեն չիրականացվի, համաշխարհային հանրությունը կնախաձեռնի Ասադի ռեժիմի վրա ազդելու լրացուցիչ միջոցներ, որպեսզի նա դադարեցնի բռնությունը: Բաշար Ասադը ոչ մի կասկած չպետք է ունենա այն առնչությամբ, որ աշխարհը հետևում է նրան, և որ ո՛չ համաշխարհային հանրությունը, ո՛չ սիրիացիները նրան չեն համարում լեգիտիմ կառավարիչ»,-եզրափակել է Քարնին: Սիրիայում արդեն 9 ամիս է չեն դադարում հակակառավարական բողոքները, որոնք սկսվել են մարտի կեսերին երկրի հարավում` Դերաա քաղաքում, ապա տեղափոխվել են երկրի այլ շրջաններ: Ընդդիմությունը պահանջում է նախագահ Բաշար Ասադի հրաժարականը: Այդ պահանջին կողմ են ԱՄՆ և ԵՄ երկրները, որոնք Դամասկոսի դեմ ընդունել են մի շարք տնտեսական պատժամիջոցներ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |