Գարնանային գյուղատնտեսական շրջանին Հայաստանը պատրաստվում է արդեն այսօր

Գարնանային գյուղատնտեսական շրջանին Հայաստանը պատրաստվում է արդեն այսօր

PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը դեկտեմբերի 22-ի նիստում որոշում է կայացրել 1 մլրդ դրամ հատկացնել գյուղատնտեսության նախարարությանը: Ինչպես հաղորդել է Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, հատկացված միջոցների օգնությամբ ձեռք են բերվելու պարարտանյութեր, որոնք գյուղացուն են վաճառվելու 1կգ 120 դրամով, ընդ որում, պարկը կարժենա 6000 դրամ: Տվյալ խորհրդարանական որոշումն ուղղված է գյուղացիների արտադրանքի և եկամուտների բարելավմանը:

Այս առնչությամբ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ գյուղատնտեսության ոլորտում երկիրն արդեն ունի 14% աճ: «Գարնանային ցանքսին մենք պատրաստվում ենք արդեն այսօր: Կարևոր է, որ աճի այս տեմպերը մենք կարողանանք պահպանել նաև 2012թ»,-ընդգծել է նա:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---