Ռենո Մուսելյե. Ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունմամբ Ֆրանսիան Թուրքիային կոչ է անում ճանաչել ճշմարտությունը![]() ![]() PanARMENIAN.Net - «Ես համաձայն եմ, որ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունմամբ մենք լրացնում ենք մեր իրավական դաշտում առկա բացերը, և հարկ եմ համարում նշել, որ այս գործընթացը վաղուց է սկսվել, և չի հադիսանում պահի ազդեցության իրավիճակի հետևանք»,- Ֆրանսիայի ազգային ժողովում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծխ քննարկմանը հայտարարել է խորհրդարանի պատգամավոր, Ֆրանսիայի ԱԳ նախարար Ռենո Մուսելյեն: Իր ելույթի ընթացքում նա ասել է, որ չի ուզում անդրադառնալ այս օրինագծի շուրջ Թուրքիայի կառավարության հայտարարությանը, սակայն ընդգծել է, որ Թուրքիան իրավունք չունի վարկաբեկելու Ֆրանսիային: Նա նաև կարևոր է համարել, որ Թուրքիան հետևի Հոլոքոսթը ճանաչած Գերմանիայի օրինակին և ճանաչի իր անցյալը: Ռենո Մուսելյեն նաև նշել է, որ օրինագծի ընդունմամբ Ֆրանսիան չի քննադատում Թուրքիային, այլ ճանաչում է այն հայերի իրավունքները, ովքեր այժմ բնակվում են Ֆրանսիայում: Նրա խոսքով, օրինագծի ընդունումը Ֆրանսիայի կողմից ճշմարտության և պատմական փաստերի ընդունման կոչ է: Նա նաև նշել է, որ օրինագծի ընդունումը կնպաստի երկու երկրների միջև երկխոսությանը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |