Ֆ.Բայրուն և Ժ.Բարդեն դեմ են քրեականացման օրինագծին, թեև Ցեղասպանությունը չեն ժխտում![]() PanARMENIAN.Net - Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորներ Ֆրանսուա Բայրուն և Ժան Բարդեն դեմ են արտահայտվել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: «Ես համաձայն եմ, որ Ցեղասպանություն է իրագործվել, սակայն, մենք արդեն ընդունել ենք այդ փաստը, այս օրինագծով մենք հետապնդում ենք նրանց, ով համարում է, որ այն չի եղել»,-ասել է Ֆրանսուա Բայրուն: Իր հերթին Ժան Բարդեն նշել է, որ Ցեղասպանության հարցը ավելի շատ պատմական հարց է և չպետք է քննարկվի օրենսդիր մարմնում: Այսօր Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող բանաձևը քննարկվում է Ֆրանսիայի Ազգային Ժողովում: Բանաձևը Հայոց ցեղասպանության ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրոյի չափով տուգանք: Այս կապակցությամբ Թուրքիան սպառնացել է հետ կանչել դեսպանին Փարիզից, եթե Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն տա այդ օրենքին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |