ԱԷԿ-ի նոր էներգաբլոկի շինարարական աշխատանքները Հայաստանը ծրագրում է սկսել 2013թ կեսին

ԱԷԿ-ի նոր էներգաբլոկի շինարարական աշխատանքները Հայաստանը ծրագրում է սկսել 2013թ կեսին

PanARMENIAN.Net - Հայկական ԱԷԿ-ում նոր էներգաբլոկի շինարարության նախապատրաստման գործընթացը սկսվել է դեռևս նախորդ տարի, իսկ բուն շինարարությունը ծրագրվում է սկսել 2013թ կեսերին: Այդ մասին դեկտեմբերի 22-ին կայացած ամփոփիչ մամուլի ասուլիսում հայտնել է Հայաստանի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար Արմեն Մովսիսյանը:

Անդրադառնալով նոր էներգաբլոկի շինարարության նախագծին և կառուցման ժամկետներին՝ նախարարն ասել է, որ ճապոնական Ֆուկուսիմայում ողբերգական իրադարձություններով պայմանավորված բոլոր միջուկային նախագծերն աշխարհում հետաձգվել են մեկ տարով: «Հուսով ենք, որ 2016-2018թթ. մենք կկարողանանք կանգնեցնել գործող բլոկը: Բազմիցս է ասվել, որ նրա աշխատանքը չի դադարեցվի, քանի դեռ չի կառուցվել նորը»,-ասել է Ա. Մովսիսյանը: Նա նշել է, որ ԵՄ-ն օգնում է Հայաստանին նոր ատոմային էներգաբլոկի շինարարության գործընթացում:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---