Հունաստանի արդեն նախկին դեսպանը հույս ունի, որ հայ-հունական բարեկամությունը կշարունակվի![]() 22 դեկտեմբերի 2011 - 18:23 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իոաննիս Կորինթիոսի հետ: Նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպան Իոաննիս Կորինթիոսին՝ պաշտոնավարման ընթացքում երկու երկրների հարաբերությունների ամրապնդման գործում ներդրած ջանքերի համար, որի արդյունքում, նախագահի խոսքով, հայ-հունական հարաբերությունները որոշակի առաջընթաց են ապրել: Հունաստանի դեսպանը շնորհակալություն է հայտնել նախագահ Սերժ Սարգսյանին ջերմ խոսքերի և գնահատականի համար՝ հույս հայտնելով, որ հայ և հույն ժողովուրդների միջև առկա բարեկամությունը կշարունակվի և հիմք կհանդիսանա բոլոր ոլորտներում հարաբերությունների առավել խորացմանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |