Մեթյու Բրայզան հույս ունի, որ ԱՄՆ Սենատը կհաստատի իր թեկնածությունը Բաքվում դեսպանի պաշտոնում![]() 22 դեկտեմբերի 2011 - 19:48 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան հույս ունի, որ ԱՄՆ Սենատը կհաստատի իր թեկնածությունը Բաքվում ԱՄՆ դիվանագիտական առաքելության ղեկավարի պաշտոնում, հաղորդում է day.az-ը: «Ամերիկայում մարդկանց համար շատ դժվար է հասկանալ այստեղի իրադրությունը: Հուսով եմ, որ նրանք, ովքեր հանդես են գալիս իմ թեկնածության դեմ, կվերլուծեն իրավիճակն ու օբյեկտիվ որոշում կկայացնեն»,- ասել է Բրայզան: Նրա խոսքով` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ ինքը երբեք ոչ օբյեկտիվ դիրքորոշում չի զբաղեցրել, ուստիև չի հասկանում, թե ինչու են հայերը հանդես գալիս Ադրբեջանում իր դեսպան նշանակվելու դեմ: Դեկտեմբերի վերջին Բրայզան ավարտում է իր առաքելությունն Ադրբեջանում:
![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |