Թուրքիան պատժամիջոցներ է ընդունել Ֆրանսիայի հանդեպ` սառեցնելով հարաբերությունները մի շարք ոլորտներում![]() 22 դեկտեմբերի 2011 - 20:46 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան պատժամիջոցներ է ընդունել Ֆրանսիայի հանդեպ, որոնց առաջին փուլը տնտեսության, էներգետիկայի և ռազմական ոլորտում երկկողմ այցերի դադարեցումն է: Այդ մասին ասել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հաղորդում է day.az-ը: Դրա հետ մեկտեղ Ֆրանսիայի հետ բոլոր քաղաքական հարաբերությունները նույնպես կսառեցվեն: Թուրքիան չեղյալ է հայտարարում նաև Ֆրանսիայի հետ բոլոր զորավարժությունները և մերժում Ֆրանսիայի ռազմանավերին Թուրքիայի նավահանգիստներ մուտք գործելու հարցում: Մյուս կողմից Թուրքիան չի մասնակցի տնտեսության, էներգետիկայի և առևտրի վերաբերյալ երկու երկրների խորհրդակցություններին: Էրդողանի խոսքով` սա միայն առաջին փուլն է, և հնարավոր են նոր պատժամիջոցներ: Էրդողանը նշել է, որ Թուրքիայի և Ֆրանսիայի հարաբերությունները նախագահ Նիկոլյա Սարկոզիի նախընտրական քարոզարշավի և քաղաքական հաշվարկների զոհն են դարձել: Էրդողանի խոսքով` Ֆրանսիայում նախընտրական քարոզարշավում կան նացիզմի, անջատողականության և իսլամաֆոբիայի տարրեր: Թուրքիայի վարչապետի կարծիքով` Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժը հակասում է ժողովրդավարության սկզբունքներին և անուղղելի վնաս հասցնում երկու երկրների հարաբերություններին: Ֆրանսիայի Ազգային Ժողովը քվեարկել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող բանաձևի օգտին: Առայժմ չի հաղորդվում, թե քանի պատգամավոր է քվեարկել «կողմ», քանիսը` «դեմ»: Օրինագիծը Հայոց ցեղասպանության ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազ. եվրոյի չափով տուգանք: Դեկտեմբերի 7-ին օրինագիծն ընդունվել էր Ֆրանսիայի Ազգային Ժողովի իրավական հարցերի հանձնաժողովի կողմից: Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել էր, որ Անկարան պատրաստ է պատժամիջոցներ ներմուծել Փարիզի հանդեպ: Թուրքիան նաև սպառնում էր հետ կանչել իր դեսպանին Փարիզից, եթե Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն տա այդ օրենքին: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմետ Դավութօղլուն Ֆրանսիային սպառնացել էր պատասխան միջոցներ ձեռնարկել, եթե ֆրանսիական սենատը հավանություն տա Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող բանաձևին: Դավութօղլուն նշել էր նաև, որ Ֆրանսիայում այդ օրինագծի ընդունման դեպքում Թուրքիան պատասխան քայլերի կդիմի և խորհրդարանի դիտարկմանը կառաջադրի օրինագիծ «1945թ. Ալժիրում Ֆրանսիայի գործած ցեղասպանության ճանաչման մասին, որի ժամանակ 45 000 տեղական բնակիչներ են զոհվել»: ԵԽԽՎ նախագահ Մովլուդ Չավուշօղլուն իր հերթին Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող բանաձևի հնարավոր ընդունման համար և Փարիզի ու Անկարայի միջև հարաբերությունների վատթարացման «պատասխանատվությունը» բարդում է երկրի նախագահ Նիկոլյա Սարկոզիի վրա: Հարկ է նաև նշել, որ Ադրբեջանը նույնպես հայտարարել է, որ բանաձևի ընդունումը բացասաբար կանդրադառնա Բաքվի և Փարիզի փոխհարաբերությունների վրա: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |