Դավութօղլու. Բանաձևը Թուրքիայի և Ֆրանսիայի միջև շատ լուրջ հետևանքների պատճառ կդառնա![]() 22 դեկտեմբերի 2011 - 21:23 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի արտգործնախարար Ալեն Ժյուպպեն այսօր երկրի Ազգային Ժողովի կողմից ընդունված Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող բանաձևի կապակցությամբ զանգահարել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմետ Դավութօղլուին: Ինչպես հաղորդում է vesti.az-ը, հղում կատարելով թուրքական ԶԼՄ-ներին, Դավութօղլուն ասել է, որ չի կարելի չարձագանքել այն հանգամանքին, երբ հանուն փոքր քաղաքական հաշվարկների զոհաբերվում է մեծ բարեկամությունը: Չեխիայի Հանրապետության դեսպանատանը Չեխիայի առաջին նախագահ Վացլավ Գավելի մահվան կապակցությամվ թաղման արարողությունից հետո, պատասխանելով ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին, Դավութօղլուն ասել է, որ հեռախոսազրույցում ինքը Ժյուպպեին հաղորդել է, որ բանաձևը շատ լուրջ հետևանքների պատճառ կդառնա: «Եվ Թուրքիան չի պատրաստվում լռել»,- ասել է Դավութօղլուն: Թուրքիան արդեն հետ է կանչել իր դեսպանին Փարիզից խորհրդատվությունների համար, ինչպես նաև պատժամիջոցներ ներմուծել Ֆրանսիայի հանդեպ` սառեցնելով հարաբերությունները մի շարք ոլորտներում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |