Իրաքի փոխվարչապետը մեղադրել է վարչապետին Բաղդադում տեդի ունեցած պայթյունների մեջ23 դեկտեմբերի 2011 - 09:44 AMT PanARMENIAN.Net - Իրաքի փոխվարչապետ Տարիկ Հաշեմին Բաղդադում տեղի ունեցած պայթյունների համար մեղքը բարդել է երկրի վարչապետ Նուրի Մալիկիի վրա: Ըստ Հաշեմիի, որին ձերբակալություն է սպառնում ահաբեկչությանը մեղսակից լինելու մեջ, վարչապետ Մալիկին պետք է կենտրոնանար երկրի անվտանգության ապահովման վրա, ոչ թե «հայրենասեր քաղաքական գործիչների հետապնդումների»: «Պատասխանատվությունը դրա համար կրում է Մալիկին: Նա ազգային ճգնաժամ հրահրեց, որը դժվար է վերահսկել»,-հայտարարել է Հաշեմին: Դեկտեմբերի 22-ին տեղի ունեցած հարձակման արդյունքում զոհվել է առնվազն 68 մարդ, շուրջ 200 վիրավորվել է: Վերլուծաբանները խոսում են սունիների և շիաների միջև կրոնական դիմակայության վերսկսման մասին Իրաքում: Մալիկին շիա է, նրանք կազմում են բնակչության մեծամասնությունը, այն դեպքում, երբ Հաշեմին սունի է: Երկի ՆԳՆ-ն Հաշեմիին ձերբակալելու թույլտվություն է տվել Իրաքից ամերիկյան զորքերի վերջին ստորաբաժանումների դուրսբերումից հետո: Նրան մեղադրում են ահաբեկչական գործողությունների կազմակերպման մեջ: Ինքը ժխտում է իր մեղքը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |