2011-ին Apple-ը և Samsung-ն իրար դեմ 30 դատական հայց են ներկայացրել![]() 23 դեկտեմբերի 2011 - 13:03 AMT PanARMENIAN.Net - Գերմանական դատարանը Samsung և Apple պատերազմներում վերջապես կայացրել է որոշում՝ հայտարարելով, որ Samsung-ի Galaxy Tab 10.1N պլանշետն իր դիզայնով iPad-ի կրկնօրինակը չէ։ Galaxy Tab 10.1N-ը համարվել է Galaxy Tab 10.1-ի ժամանակակից տարբերակը։ Վերջինիս վաճառքը Գերմանիայի տարածքում սեպտեմբերին արգելվել էր դատարանի կողմից։ Դատարանի նոր որոշումը վկայում է այն մասին, որ Apple-ի հետագա դատական հայցերը հնարավոր չի լինի բավարարել «Մենք չենք կարծում, որ որևէ մեկը կարողանա շփոթել Samsung պլանշետը iPad-ի հետ», -նշել է դատավոր Ջոաննա Բրյուկներ-Հոֆմանը, հաղորդում է Bloomberg-ը։ Samsung-ի և Apple-ի միջև դատական «պատերազմները» սկսվել են 2011-ի գարնանը։ Apple-ը մեղադրում է Samsung-ին արտադրանքների դիզայնի կրկնօրինակման մեջ, մասնավորապես խոսքը վերաբերում է Galaxy Tab և Galaxy սմարթֆոններին։ Ողջ տարվա ընթացքում երկու ընկերությունները միմյանց դեմ ներկայացրել են 30 դատական հայց աշխահի տարբեր երկրների դատարաններում։ ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |