Հայկական արտադրության դեղերի արտահանման ոլորտում գրանցվել է 22 տոկոս աճ![]() 23 դեկտեմբերի 2011 - 13:24 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի դեղագործական ոլորտում վերջին տարիներին գրանցվել է արտադրության ծավալների աճ, դեկտեմբերի 23-ին Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է «Լիկվոր» ընկերության տնօրեն Սերգեյ Մաթևոսյանը: Ընդ որում, նրա խոսքով, 2010թ արտահանման ծավալները աճել են 20 տոկոսով` մինչև 8 մլն դոլար: Հայկական դեղերի իրացման շուկան ներառում է ԱՊՀ երկրները, սակայն հնարավոր է` ներգրավվեն նաև երրորդ երկրներ: Այս առնչությամբ դեղագործոկան ընկերության տնօրենն ասել է, որ արտահանման վրա հիմնված արտադրական քաղաքականության զարգացման համար կառավարության կողմից մշակված ռազմավարության շրջանակներում, ծրագրվում է մինչև 2015թ արտահանման ծավալները մեծացնել 3-5 անգամ: «Այս ծրագիրը բավականին հավակնոտ է, կառավարությունը պատրաստ է աջակցել մասնավոր հատվածին, որի առաջ խնդիր է դրված զգալիորեն մեծացնել արտադրության ծավալները»,-նշել է նա: Սերգեյ Մաթևոսյանը հավելել է, որ արդեն բազմաթիվ տեղական ընկերություններ ներդրումներ են արել և ավելացրել են իրենց հնարավորությունները: Այնուամենայնիվ, մասնավոր հատվածի առաջ դրված խնդրի լուծման համար, տեղական արտադրողները «մեծ գումարի» կարիք ունեն, կարիք կա հետազոտական աշխատանքների կազմակերպման և սեփական բրենդը համաշխարհային շուկայում ներկայացնելու համար: Ինչպես նաև անհրաժեշտ է ամրացնել արդեն գրավված դիրքերը և փնտրել իրացման նոր շուկաներ: Սակայն, ինչպես նշել է ընկերության տնօրենը, չլուծված է մնում տեղական շուկայում փոքր մասնաբաժնի հարցը: «Առաջիկա երեք տարիներին մենք մտադիր ենք հայկական շուկայում ավելացնել տեղական արտադրության դեղերի մասնաբաժինը մինչև 20%»,-հայտարարել է նա: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |