Կիրո Մանոյան. Ֆրանսիայի Աժ որոշումն առանձնապես չի ազդի Քնեսեթում կայանալիք քննարկումների վրա![]() 23 դեկտեմբերի 2011 - 13:38 AMT PanARMENIAN.Net - «Կարծում եմ, որ դեկտեմբերի 26-ին Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ քվեարկությունն Իսրայելի Քնեսեթի կրթության հանձնաժողովում դրական ելք կունենա»,-Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտրաարել է ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը: Ըստ նրա, շատերը Քնեսեթում սատարում են Ցեղասպանության ճանաչմանը և դատարում էին դեռ մինչ Թուրքիայի հետ Իսրայելի հարաբերությունների վատթարացումը: «Սակայն, չեմ կարծում, թե Քնեսեթը շատ արագ կաջակցի հանձնաժողովին այս հարցում, քանի որ իշխանություններն մինչ օրս դեմ են Ցեղասպանության ճանաչմանը»,-ասել է Մանոյանը՝ հավելելով, որ Իսրայելի հանրությունը կողմ է Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Ընդ որում, Կիրո Մանոյանը գտնում է, որ Ֆրանսիայի Ազգային ժողովում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումն առնաձնապես չի ազդի Քնեսեթի որոշման վրա: Իսրայելի Քնեսեթում Հայոց ցեղասպանության հարցը կքննարկվի դեկտեմբերի 26-ին: Այդ օրը հաստատվել է խոսնակ Ռիվլինի կողմից, որը ցանկանում է անձամբ մասնակցել նիստին: Դեկտեմբերի 22-ին Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծն ընդունվեց Ֆրանսիայի Ազգային Ժողովում: Օրինագիծը Հայոց ցեղասպանության ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրոյի չափով տուգանք: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |