Էրդողանը կարծում է, որ Սարկոզին դեմ է թուրքերին և մահմեդականներին![]() ![]() PanARMENIAN.Net - Սարկոզին դեմ է թուրքերին և մահմեդականներին, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հաղորդում է TRT Haber հեռուստաալիքը: «Եթե Սարկոզին տեղյակ չէ ալժիրյան ցեղասպանության մասին, թող հարցնի իր հորը, ով ծառայել է Ալժիրի ֆրանսիական լեգեոնում»,-ասել է Էրդողանը: Թուրքիայի վարչապետի խոսքով, ֆրանսիայի նախագահը փորձում է առաջ մղել իր նախընտրական արշավը` հակամարտություն բորբոքելով քրիստոնյաների և մահմեդականների միջև: Դեկտեմբերի 22-ին Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծն ընդունվեց Ֆրանսիայի Ազգային Ժողովում: Առայժմ հայտնի չէ` քանի պատգամավոր է «կողմ»և քանի պատգամավոր է «դեմ» քվեարկել:Օրինագիծը Հայոց ցեղասպանության ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրոյի չափով տուգանք: Դեկտեմբերի 7-ին օրինագիծն ընդունվել էր Ֆրանսիայի Ազգային Ժողովի իրավական հարցերի հանձնաժողովի կողմից: Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել էր, որ Անկարան պատրաստ է պատժամիջոցներ սահմանել Փարիզի հանդեպ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |