Ադրբեջանի քաղաքական գործիչները մեղադրում են Ֆրանսիային «մարդու իրավունքներն ու ազատությունները չհարգելու» մեջ23 դեկտեմբերի 2011 - 14:48 AMT PanARMENIAN.Net - Ընդունելով Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը՝ Ֆրանսիան անհարգալից վերաբերմունք դրսևորեց մարդու իրավունքների և ազատությունների հանդեպ, միլի մեջլիսի նիստում ասել է իշխող «Ենի Ադրբեջան» կուսակցության փոխնախագահ, գործադիր քարտուղար, պատգամավոր Ալի Ահմեդովը: Ահմեդովը Ֆրանսիայի ԱԺ որոշումը գնահատել է որպես անիրավասու և անարդար ճնշում Թուրքիայի վրա: «Հուսով եմ, որ իրենց ցասումը կհայտնեն նաև Ադրբեջանի քաղաքացիները: Ֆրանսիան ԵԱՀԿ ՄԽ համանախագահ է: Եթե Փարիզն այդքան կանխակալ է մոտենում փաստերին, ապա ակամայից յուրաքանչյուր ադրբեջանցի պետք է համապատասխան եզրակացություն անի՝ այն է, Ֆրանսիայի, որպես համանախագահ երկրի անաչառության վերաբերյալ լուրջ կասկածներ են առաջանում»,-ասել է Ահմեդովը: «Եղբայրական Թուրքիայի դեմ ուղղված յուրաքանչյուր քայլ մենք գնահատում ենք որպես Ադրբեջանի և ադրբեջանցիների դեմ ուղղված քայլ»,-հավելել է Ահմեդովը, հայտնում է «Թրենդ» գործակալությունը: Դեկտեմբերի 22-ին Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծն ընդունվեց Ֆրանսիայի Ազգային Ժողովում: Օրինագիծը Հայոց ցեղասպանության ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրոյի չափով տուգանք: Թուրքիան արդեն հետ է կանչել դեսպանին Փարիզից: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |