Էդուարդ Շարմազանովը մասնակցել է Վացլավ Հավելի հուղարկավորությանը![]() 23 դեկտեմբերի 2011 - 15:33 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 23-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը, որպես Հայաստանի Հանրապետության պաշտոնական ներկայացուցիչ, Պրահայում մասնակցել է Չեխիայի Հանրապետության նախկին նախագահ Վացլավ Հավելի հուղարկավորության արարողությանը, հայտնում է ԱԺ մամլո ծառայությունը Նշենք, որ հուղարկավորության արարողությանը չեն մասնակցել Թուրքիայի եւ Ադրբեջանի ներկայացուցիչները: Հավելը ծնվել է 1936 թվականի հոկտեմբերի 5-ին Պրահայում: Նա իր ճանապարհը սկսել է 1955 թվականին` որպես դրամատուրգ: Նրան ճանաչում բերեց այն փաստը, որ 1960-ականներին Չեխոսլովակիայի իշխանություններն արգելեցին նրա գրվածքներից մի քանիսը: 1989-ին Հավելը ղեկավարել է «Քաղաքացիական ֆորում» կազմակերպությունը: Նույն թվականի դեկտեմբերին Հավելն ընտրվել է երկրի նախագահ, իսկ 1993-ին` Չեխիայի առաջին նախագահ: Նա պաշտոնավարել է մինչեւ 2003-ը: Վացլավ Հավելը վախճանվել է 2011թ. դեկտեմբերի 18-ին ծանր և երկարատև հիվանդությունից հետո 75 տարեկան հասակում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |