Մալաթիա-Սեբաստիա համայնքի սանմաքրման ձեռնարկության տնօրենն ազատվել է աշխատանքից![]() 23 դեկտեմբերի 2011 - 15:38 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը այսօր հրավիրած աշխատանքային խորհրդակցության ընթացքում, իր գոհունակությունը հայտնելով վարչական շրջանների ղեկավարներին և համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուներին մայրաքաղաքում տեղացած ձյան մաքրման և ճանապարհների անցանելիության ապահովման աշխատանքների հետ կապված, միաժամանակ հանձնարարել է սանմաքրման և կանաչապատման ձեռնարկությունների հետ համատեղ մինչև օրվա վերջ կազմակերպել մայթերի ու կանգառների, երկրորդական փողոցների, բակային տարածքների, աստիճանավանդակների ձյան մաքրման աշխատանքները, ինչպես նաև շուրջօրյա աշխատանքային գրաֆիկ սահմանել և պատրաստ լինել առաջիկայում սպասվող հնարավոր տեղումների հետևանքներն արագ վերացնելու համար: Քաղաքապետարանից հայտնում են, որ հատկանշելով օպերատիվ շտաբի կողմից ողջ գիշերվա ընթացքում իրականացրած աշխատանքը, որին քաղաքապետն անձամբ է հետևել, նշվել է, որ մասնակի թերացումներ են նկատվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում: Վիճակը շատ արագ շտկվել է, սակայն արդյունքում սանմաքրման ձեռնարկության տնօրենն ազատվել է աշխատանքից: «Տեղումների ժամանակ քսանչորս ժամ շարունակ ոչ միայն պետք է հետևենք աշխատանքների օպերատիվ կազմակերպմանը, այլև կանգնենք սանմաքրման աշխատակիցների կողքին: Աղ ու ավազը խնայել պետք չէ: Ճանապարհները պետք է լինեն անցանելի, բնակիչը ձյան մաքրման հետ կապված դժգոհություն չպետք է ունենա», -ընդգծել է Տարոն Մարգարյանը՝ հավելելով, որ ռեսուրսները բավարար են աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու համար, թերացումների դեպքում պատասխանատուները կպատժվեն: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |