Նիկոլյա Սարկոզին խնդրում է Թուրքիային հարգել մյուսների համոզմունքները![]() ![]() PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին դիմել է Թուրքիային՝ խնդրելով հարգել մյուսների համոզմունքները, նույնիսկ եթե նրանք համամիտ չեն դրանց: Ֆրանսիայի նախագահը նման հայտարարություն է արել այսօր Պրահայում, որտեղ մասնակցում է Չեխիայի առաջին նախագահ Վացլավ Հավելի հուղարկավորությանը: «Ես հարգում եմ մեր թուրք բարեկամների համոզմունքները, դա մեծ երկիր է, մեծ քաղաքակրթություն, սակայն նրանք էլ պետք է հարգեն մեր հայացքները»,-ասել է Ֆրանսիայի նախագահը: Սարկոզիի այս հայտարարությունը պատասխան էր պաշտոնական Անկարայի բացասական արձագանքին դեկտմբերի 22-ին Ֆրանսիայի ԱԺ-ում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունմանը, հայտնում է Euronews-ը: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էդողանը մեղադրել է Ֆրանսիայի նախագահին թուրքերի և մահմեդականների հանդեպ ատելություն բորբոքելու մեջ՝ նախընտրական շրջանում ընտրողների քվեները ստանալու համար: Նա սպառնացել է Ֆրանսիային XX կեսին Ալժիրում տեղի ունեցած իրադարձությունները գնահատել որպես ցեղասպանություն: Փարիզում Թուրքիայի դեսպանն այսօր ընտանիքի հետ վերադարձել է Թուրքիա: Նա ետ է կանչվել անորոշ ժամանակով: Մինչ այդ Թուրքիան մտադրություն էր հայտնել Ֆրանսիայի հետ կապերը ժամանակավորապես կասեցնելու վերաբերյալ քաղաքական, ռազմական ու տնտեսական ոլորտներում: Դեկտեմբերի 22-ին Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծն ընդունվեց Ֆրանսիայի Ազգային ժողովում: Օրինագիծը Հայոց ցեղասպանության ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրոյի չափով տուգանք: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |