The Guardian. Պայթյունները Դամասկոսում ուղղված էին ռուսական հետախուզության դեմ![]() 23 դեկտեմբերի 2011 - 20:38 AMT PanARMENIAN.Net - Պայթյունները Դամասկոսում ուղղված էին ռուսական հետախուզության դեմ, հաղորդում է The Guardian թերթն իր կայքում` հղում կատարելով սիրիական հեռուստատեսությանը: Ուրբաթ օրը Դամասկոս քաղաքում երկու պայթյուն է տեղի ունեցել, որոնց արդյունքում զոհվել է 30 հոգի և տուժել են 55-ը: Պայթյուններից հետո քաղաքում ինքնաձիգից հրաձգության ձայներ են լսվել, որոնք շուտով լռել են: Սիրիայում վերջին 9 ամսվա ընթացքում չեն դադարում հակակառավարական բողոքները, որոնք սկսվել են մարտ ամսին: Սիրիական ընդդիմության ներկայացուցիչների մեծ մասը և Արևմուտքի մի շարք երկրներ պահանջում են նախագահ Բաշար Ասադի հրաժարականը: Իշխանությունները մի շարք զիջումների են գնացել, սակայն ընդդիմության ղեկավարները նախկինի պես հրաժարվում են ընդառաջ գնալ իշխանությանը և խաղաղ երկխոսություն հաստատել: Նոյեմբերի 12-ին Արաբական պետությունների լիգայի անդամ երկրների ԱԳ նախարարները Դամասկոսի կողմից սիրիական ճգնաժամի կարգավորման արաբական ծրագրի դրույթները խախտելու պատճառով դադարեցրել են Սիրիայի անդամակցությունը համաարաբական կազմակերպությանը և տնտեսական ու քաղաքական պատժամիջոցներ ներմուծել պետության հանդեպ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |