Իրանը միջազգային հանրությանը կոչ է արել արձագանքել ԱՄՆ անպատասխանատու վարքին![]() 25 դեկտեմբերի 2011 - 16:02 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 11-ի իրադարձություններին Իրանի մասնակցության և Իրանում «Ալ-Կայիդայի» անդամի ներկայության մասին ԱՄՆ պնդումները «բոլորովին անհիմն» են, ասել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանփարասթը: Նրա խոսքով՝ ԱՄՆ կառավարությունն այդպիսի անհիմն բողոքներով վտանգում է միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը, հաղորդում է IRNA-ն: «Ալ-Կայիդայի ստեղծման պատմությունն ու այդ կազմակերպությանը ԱՄՆ կողմից աջակցությունը հայտնի և հասկանալի են յուրաքանչյուրին»,- ասել է մամլո քարտուղարը: «Մենք գտնում ենք, որ միջազգային հանրությունը պետք է դիտարկի ԱՄՆ պաշտոնական անձանց նման անպատասխանատու վարքի հետևանքները և մտահոգություն հայտնի այդ գործողությունների հետևանքների վերաբերյալ»,- հավելել է նա: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |