Իրաքում հրթիռային սարքից գնդակոծվել է իրանցի փախստականների ճամբարը![]() 26 դեկտեմբերի 2011 - 09:24 AMT PanARMENIAN.Net - Իրաքում հրթիռային սարքից գնդակոծվել է իրանական փախստականների Աշրաֆ ճամբարը, որը հիմնվել է ՄԱԿ-ի աջակցությամբ, հաղորդում է ՌԲԿ-ն` հղում կատարելով Reuters-ին: Հաղորդվում է, որ ճամբարին, որի տարածքում 3000 մարդ է բնակվում, երկու հարված է հասցվել հրթիռային սարքից: Ինչպես պատմել է աղբյուրն իրաքյան բանակից, զոհերի ճշգրիտ թիվն անհայտ է, քանի որ Իրանի իշխանության ներկայացուցիչներին թույլ չեն տալիս մուտք գործել Աշրաֆ ճամբարի տարածք: Ճամբարի ներկայացուցիչների կողմից զոհերի մասին տեղեկատվություն չի ստացվել: Աշրաֆ ճամբարի տարածքում 1986 թվականից մոտ 3000 իրանցի է բնակվում: Նրանց մեծ մասը «Իրանական ժողովրդի մոջահեդների կազմակերպության» խմբի մասնակիցներ են: Ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Իրանի իշխանությունները այդ կազմակերպությունն ահաբեկչական են համարում: Ներկայումս Իրաքի իշխանությունները ՄԱԿ-ի հետ բանակցություններ են վարում այդ բնակավայրի լիկվիդացման շուրջ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |