ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀՐԱՎԵՐ ԿՍՏԱՆԱ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼԻՔ ՆԱՏՕ-Ի ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ21 նոյեմբերի 2003 - 19:16 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը ՆԱՏՕ-ից հրավեր կստանա` հաջորդ տարվա սեպտեմբերին Ադրբեջանի տարածքում «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում անցկացվելիք «Cooperative Best Effort-2004» զորավարժություններին մասնակցելու համար: Այս մասին Բրյուսելում «Մեդիամաքս» գործակալությանը հայտարարել է ՆԱՏՕ-ի տվյալ ծրագրի գործընկերության համաձայնեցման կենտրոնի տնօրեն, թուրք գեներալ-մայոր Րիֆքի Դյուրուսոյը: Նրա խոսքերով` ՆԱՏՕ-ի ոչ մի գործընկեր-երկիր չի կարող սահմանափակել այլ գործընկերոջ մասնակցությունը զորավարժություններին: «Չեմ կարծում, որ Ադրբեջանը կփորձի որեւէ խնդիրներ ստեղծել հայ զինծառայողների համար», -ասել է թուրք գեներալը: Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը հայտարարել էր Ադրբեջանի տարածքում անցկացվելիք զորավարժություններին մասնակցելու հայ զինծառայողների պատրաստակամության մասին: Նշենք նաեւ, որ Ադրբեջանը հրաժարվել էր մասնակցել այս տարվա հունիսին Հայաստանի տարածքում անցկացված «Cooperative Best Effort-2003» զորավարժություններին:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |