Զահավա Գալյոն. Իսրայելի դպրոցներում պարտավոր են ուսումնասիրել Հայոց ցեղասպանությունը![]() 26 դեկտեմբերի 2011 - 13:24 AMT PanARMENIAN.Net - Իսրայելյան դպրոցներում պարտավոր են ուսումնասիրել Հայոց ցեղասպանությունը: Այդ մասին հայտնել է Քնեսեթի կրթության, մշակույթի և սպորտի հանձնաժողովում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի շուրջ քննարկումների նախաձեռնող Զահավա Գալյոնը: «Դպրոցներում պարտավոր են ուսումնասիրել Հայոց ցեղասպանությունը, չէ որ հրեա ժողովուրդը պետք է առաջինը ճանաչի անցյալի ողբերգությունները»,- ընդգծել է նա` հույս հայտնելով, որ ցեղասպանության ճանաչումը չի վատթարացնի Թուրքիայի հետ հարաբերությունները: Քնեսեթի հանձնաժողովն այսօր` դեկտեմբերի 26-ին քննարկում է Հայոց ցեղասպանության հիշատակի օր սահմանելու հարցը: Այս առաջարկը Քնեսեթում ներկայացվել է դեռևս ութ ամիս առաջ, սակայն դրա քննարկումը հետաձգվում էր ընդհուպ մինչև այսօր: Քնեսեթի կրթության, մշակույթի և սպորտի հանձնաժողովը` պատգամավոր Ալեքս Միլլերի (ՄՏԻ) գլխավորությամբ, կքննարկի այդ հարցը հանրային լսումների ժամանակ: Ավելի վաղ Ֆրանսիայի Ազգային ժողովը հավանություն է տվել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին, ի պատասխան դրան Թուրքիան Փարիզից հետ է կանչել իր դեսպանին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |