Իրանական նախարար. Իրանն ընդունակ է հակահարված տալ ԱՄՆ-ի կողմից ցանկացած պոտենցիալ հարվածի![]() ![]() PanARMENIAN.Net - Իրանն ընդունակ է հակահարված տալ ԱՄՆ-ի կողմից ցանկացած պոտենցիալ հարվածի: Այդ մասին հայտարարել է իրանական պաշտպանության նախարար Ահմադ Վահիդին, ընդգծելով, որ իր երկրի զորքերը կարող են կիրառել հետախուզական անօդաչու ինքնաթիռներ և արտացոլել կիբերհարվածները: Նախարարն ընդգծել է, որ Իրանի բանակը շարունակում է սպառազինություն և իրականացնել է իր առջև դրած խնդիրները, չնայած դժվար հանգամանքների և միջազգային հանրության կողմից Թեհրանի դեմ ընդունված նոր դաժան պատժամիջոցների: Վահիդիի խոսքով, իրանցի գիտնականները ձգտելու են պաշտպանության ոլորտում նոր տեխնոլոգիական առաջընթացների և նոր մտահաղացումների ներդրման, հաղորդում է Ւնտերֆաքսը: Բացի այդ, նախարարը քննադատել է ՄԱԿ-ին նրա համար, որ կազմակերպությունը ոչ մի կերպ չի արձագանքում ամերիկյան հետախուզական օդանավերի` Իրանի օդային տարածքը խախտելու փաստին: Նրա կարծիքով, դրանով Վաշինգտոնը խախտում է միջազգային իրավունքի բոլոր նորմերը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |