Հայաստանը «Ալռոսայի» հետ պայմանավորվել է 50 մլն դոլարի հումքի մատակարարման մասին![]() 27 դեկտեմբերի 2011 - 14:15 AMT PanARMENIAN.Net - Ճգնաժամի ժամանակ զգալի անկում ապրած Հայաստանի ալմաստի վերամշակման ճյուղը վերականգնվում է, դեկտեմբերի 27-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը: Նրա խոսքով, եթե տարվա սկզբին «Ալռոսա» ռուսական ընկերությունը միայն 1 հայկական ընկերության էր հումք մատակարարում, ապա այժմ դրանք արդեն տասն են: Այս կապակցությամբ նախարարը հաղորդել է, որ «Ալռոսայի» հետ ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում 2011 թվականին հայկական ընկերություններին 40 մլն դոլարի հումք է մատակարարվել: «Մատակարարումների դինամիկան շարունակվում է, նախնական պայմանավորվածություն կա հաջորդ տարի մատակարարումները հասցնել 50 մլն դոլարի»,- ասել է նա` հավելելով, որ երկրի կառավարությունը գործադրում է բոլոր ջանքերը, որպեսզի ընկերություններին ապահովի անհրաժեշտ հումքով: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |