Փոխելով ժամային գոտին՝ Հայաստանը կմոտենա Մոսկվային և Եվրոպային

Փոխելով ժամային գոտին՝ Հայաստանը կմոտենա Մոսկվային և Եվրոպային

PanARMENIAN.Net - Հայաստանի էկոնոմիկայի նախարարության ուշադրության կենտրոնում է ժամային գոտին փոխելու հարցը: Ինչպես հայտնել է դեկտեմբերի 27-ին կայացած ամփոփիչ մամլո ասուլիսում էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, հավանաբար 2012թ. ԱԺ-ն համապատասխան օրինագիծ կընդունի, իսկ ժամային գոտու փոփոխությունը երկու փուլով կանցնի:

Ըստ նրա, առաջին հերթին, անցումն այլ ժամային գոտի նախատեսում է չեղյալ համարել ացնումը ձմեռային ու ամառային ժամանակի Հայաստանում, իսկ 1-2 տարի անց կկատարվի ևս մի անցում, որպեսզի Հայաստանը հայտնվի այն ժամային գոտում, որը համապատասխանում է նրա աշխարհագրական դիրքին: «Այսինքն, պարզ ասած, մենք ավելի մոտ կդառնանք Մոսկվայի ու եվրոպական ժամային գոտիներին»,-ասել է նախարարը:

Գրինվիչի ժամային գոտու հետ Հայաստանի տարբերությունը կազմում է +4 ժամ, իսկ մյուս եվրոպական երկրների հետ՝ +3: Ըստ Տիգրան Դավթյանի, նման անցումը հարմար կլինի ինչպես գործարար հարաբերությունների ու զբոսաշրջության, այնպես էլ հասարակ քաղաքացիների համար:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---