Միշլին Քալմի-Ռեյը դարձյալ կոչ է արել հայ և թուրք պատմաբաններին հետազոտել Հայոց ցեղասպանության փաստը![]() 27 դեկտեմբերի 2011 - 14:31 AMT PanARMENIAN.Net - Շվեյցարիայի նախագահը և ԱԳ նախարար Միշլին Քալմի-Ռեյը դարձյալ կոչ է արել հայ և թուրք պատմաբաններին հետազոտել 1915թ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության փաստը: Ինչպես հայտարարել է Անկարայում թուրք դեսպանների կոնֆերանսին, պատմական հետազոտությունները Հայոց ցեղասպանության քննարկման հարցում կունենան իրենց ներդրումը: Նա նաև ընդգծել է, որ «Շվեյցարիայի քրեական օրենսգիրքը նախատեսում է ռասիզմ պարունակող քննարկումների և պրոպագանդայի համար պատիժ, իսկ շվեյցարական կառավարությունը բազմիցս քննադատել է 1915թ ողբերգական դեպքերը»,-հաղորդում է Today’s Zaman-ը: 2009թ շվեյցարական կողմի միջնորդությամբ Ցյուրիխում Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Ահմեդ Դավութօղլուն ստորագրել են երկկողմ հարաբերությունների կարգավորման հայ-թուրքական համաձայնագրեր: Սակայն 2010թ ապրիլի 10 Հայաստանի նախագահը ստորագրել է հրամանագիր համաձայնագրերի վավերացման գործընթացի չեղարկման մասին, քանի որ թուրքական կողմն անհիմն ձգձգում էր Թուրքիայի խորհրդարանում այդ փաստաթղթերի վավերացման գործընթացը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |