Արթուր Պետրոսյանը սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատանքը գնահատում է բավարար![]() 27 դեկտեմբերի 2011 - 14:38 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Արթուր Պետրոսյանը դեկտեմբերի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփեց մարզական տարին: 2011 թվականին Հայաստանի մարզիկները տարբեր առաջնություններից և միջազգային մրցաշարերից վերադարձել են 135 մեդալով, որից 34-ը ոսկե, 37-ը արծաթե և 64-ը բրոնզե: «Նախորդ տարի մեր մարզիկները նվաճել են 157 մեդալ: Մեդալների թվի նվազումը ոչ թե նախարարության վատ աշխատանքի արդյունքն է, պարզապես այլ երկրների ֆեդերացիաներն էլ են սկսել մեդալների համար պայքար ծավալել: Այդուամենայնիվ, 2011 թվականը համարում եմ բավարար»,- ասել է Պետրոսյանը: 2012 թվականին նախարարությունը պետական բյուջեից ստանալու է 4 մլրդ դրամ, ինչը, Պետրոսյանի խոսքով, չի բավարարի բոլոր ֆեդերացիաներին: «Պետբյուջեից ստացվող գումարը չի ավելացել, քանի որ չկան համապատասխան միջոցներ: Տարին օլիմպիական է լինելու, և կարծում եմ, որ անհրաժեշտության դեպքում պահուստային ֆոնդից էլի գումար կտրամադրվի»,- ընդգծել է նախարարը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |