Հույները թուրքերից պահանջել են փոխհատուցում` 1990-ականներին այրված անտառների համար

PanARMENIAN.Net - Թուրքիայի նախկին վարչապետ Մեսութ Իլմազը խոստովանել է, որ 90-ականների վերջերին թուրքական հատուկ ծառայությունների գործակալները իրականացրել են հունական անտառների հրդեհման մի շարք դեպքեր:

Իլմազի խոստովանությունը Հունաստանում հուզմունք է առաջացրել: Մասնավորապես`ԱԳՆ մամուլի քարտուղար Գրիգուս Դելվեկուրոսը տեղեկատվությունն անվանել է «լուրջ և անհապաղ հետաքննություն պահանջող»:

Իսկ հունական ընդդիմությունը պահանջել է հրդեհների վնասի լիարժեք փոխհատուցում: Հրդեհները, ըստ նրա, իրականացվել են նրա ոխերիմ թշնամու` Թանսու Չիլլերի կողմից, ով 1995-1998թթ զբաղեցրել է վարչապետի պաշտոնը:

Այդ առնչությամբ կասկածներ եղել են նաև ավեիլ վաղ, սակայն Իլմիզի` թուրքական Birgun լրագրին տված հայտարարությունը, հանդիսանում է թուրք պաշտոնյայի առաջին խոստովանությունը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---