ԱՊԼ. Իրադրությունը Սիրիայում դեռևս հուսադրող է![]() 28 դեկտեմբերի 2011 - 17:51 AMT PanARMENIAN.Net - Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) առաքելության ղեկավար Մուստաֆա Դաբին, որը նախօրեին ժամանել է Սիրիա, հայտնել է, որ Հոմս քաղաքի որոշ շրջաններ վատ վիճակում են, սակայն դիտորդները ոչ մի սարսափելի բան չեն տեսել: «Կային որոշ վայրեր, որտեղ ամենալավ վիճակը չէ: Բայց ոչ մի ահավոր բան, համենայնդեպս, մենք այնտեղ եղել ենք: Ամեն ինչ հանգիստ էր, և որևէ բախումներ չկային»,- ասել է նա: «Իրադրությունը Սիրիայում դեռևս հուսադրող է,- հավելել է Դաբին:- Մենք ոչ մի տանկ չենք տեսել, բայց փողոցներում իսկապես մի քանի զրահամեքենա կա»: Շաբաթվա սկզբին ԱՊԼ 60 օտարերկրյա փորձագետներ Կահիրեից ժամանեցին Դամասկոս: Ընդհանուր առմամբ, ինչպես սպասվում է, դիտորդները մոտ 200-ն են լինելու: Նրանց խնդիրն է ուսումնասիրել իրադրությունը տեղում և, մասնավորապես, գնահատել, թե ինչպես է նախագահ Բաշար Ասադը կատարում հաշտության պայմանագիրը, որի համաձայն նա պետք է քաղաքներից դուրս բերի զորքերն ու երկխոսություն սկսի քաղաքական հակառակորդների հետ: Սիրիայում վերջին 9 ամսվա ընթացքում չեն դադարում հակակառավարական բողոքները, որոնք սկսվել են մարտ ամսին: Սիրիական ընդդիմության ներկայացուցիչների մեծ մասը և Արևմուտքի մի շարք երկրներ պահանջում են նախագահ Բաշար Ասադի հրաժարականը: Այդ պահանջն օժանդակում են ԱՄՆ-ը և ԵՄ երկրները, որոնք մի շարք տնտեսական պատժամիջոցներ են ներմուծել Դամասկոսի հանդեպ: ՄԱԿ-ի տվյալներով, զոհերի քանակը հասել է 5 հազարի: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |