Ուգո Չավեսը կասկածներ ունի, որ ԱՄՆ-ն մեղսակից է Լատինական Ամերիկայի ղեկավարների շրջանում քաղցկեղի տարածմանը![]() 29 դեկտեմբերի 2011 - 09:45 AMT PanARMENIAN.Net - Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը տարօրինակ է համարում օնկոլոգիական հիվանդությունների աճի միտումը Լատինական Ամերիկայի առաջնորդների շրջանում: Ինչպես հայտնում է Բի-բի-սիի ռուսական ծառայությունը, նա կասկածում է, որ դրան կարող է մեղսակից լինել ԱՄՆ-ն: Դեկտեմբերի 28-ին տեղեկատվություն հայտնվեց այն մասին, որ Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդես դը Կիրշները տառապում է վահանաձև գեղձի քաղցկեղով և որ նրան վիրահատելու են: Քաղցկեղ է ախտորոշվել նաև Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆի և Պարագվայի նախագահ Ֆերնանդո Լուգոյի մոտ: Ուգո Չավեսը նույնպես հիվանդ է քաղցկեղով և բուժման մի քանի կուրս է անցել Կուբայում ու Վենեսուելայում: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |