Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետին մեղադրում են Էրդողանի կառավարության տապալման փորձի մեջ 7 հունվարի 2012 - 14:00 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայում ձերբակալվել է երկրի գլխավոր շտաբի նախկին պետ Իլկեր Բաշբուհը, ում կասկածում են Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարության տապալման փորձի մեջ, գրում է Կոմսոմոլսկայա Պրավդան: Բաշբուհին մեղադրում են նաև ահաբեկչական «Էրգենեկոն» ցանցի ստեղծման մեջ, որի նպատակն է երկրում իրավիճակի ապակայունացումը` մզկիթների վրա գործողությունների և պետական գործիչների սպանությունների միջոցով: Բաշբուհի հարցաքննությունը տևել է 12 ժամ: Բացի բարձրաստիճան գեներալից «Էրգենեկոնի» գործի շրջանակներում ձերբակալվել է նաև մոտավորապես 300 մարդ, որոնցից շատերը հանդիսանում են թուրքական բանակի գործող կամ պաշտոնաթող եղած սպաներ: Թուրքիայի վարչապետ Էրդողանի կողմից գլխավորվող իշխող Արդարություն և զարգացում կուսակցության և ռազմական վերնախավի միջև հարաբերությունները սկսել են վատանալ դեռևս մի քանի տարի առաջ: Այդ ժամանակ կառավարությունը, խուսափելով պետական հեղաշրջումից, ակտիվացրեց զինվորականների նկատմամբ դատական հետապնդումները`սադրելով գլխավոր բանակային գեներալների պաշտոնաթողությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |