Մովլուդ Չավուշօղլուն Եվրոպայում ռասիզմի և այլատյացության դեմ պայքարը առաջնային է համարում![]() 7 հունվարի 2012 - 15:19 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մովլուդ Չավուշօղլուն, ում լիազորություններն այս պաշտոնում ավարտվում են հունվարի 23, «Թուրքիայի ձայն» ռադիոկայանի եթերում գնահատել է իր գործունեությունը ԵԽԽՎ նախագահի պաշտոնում: «Մենք պայքար ենք սկսել Եվրոպայում աճող ռասիզմի և այլատյացության դեմ, քանի որ մեզ համար առաջնային է համարվում հենց այս սպառվալիքի դեմ պայքարը, որը չի կարելի թերագնահատել»,-հայտարարել է թուրք պատգամավորը: Չավուշօղլուն նաև հայտարարել է, որ ԵԽԽՎ-ն իր նախագահության ընթացքում շարունակել է աշխատանքներ վարել միջմշակութային և միջկրոնական երկխոսության զարգացման ուղղությամբ: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |