Ադրբեջանը փորձում է ստիպել Բելգիային իր վերաբերմունքն արտահայտել ղարաբաղյան հակամարտության մասով 7 հունվարի 2012 - 15:22 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանա-բելգիական միջկառավարական հանձնաժողովի անդամները հանդիպել են առաջին փոխխոսնակ Միլլի Մեջլիս Զիաֆետ Ասկերովի հետ,հայտնում է AZE.az-ը: Հանդիպումը կայացել է պատգամավոր Ֆիլիպպ Բլանկարտի գլխավորած բելգիական պատվիրակության` Ադրբեջան կատարած այցի շրջանակներում: Դրա ընթացքում քննարկվել է տարածաշրջանում տիրող իրավիճակը: «Եթե Բելգիան ուզում է իր ներդրումն ունենալ ղարաբաղյան հակամարտության լուծման գործում, ապա Բելգիայի խորհրդարանը պետք է որոշում կայացնի այս հարցի առնչությամբ: Այսպիսով, Եվրոպան կհասկացնի, որ այս հակամարտության առնչությամբ կողմնակից չէ երկակի ստանդարտների: Եվրոպան ոչ միանշանակ դիրքորոշում է ցուցաբերում Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ»,-հանդիպմանը հայտարարել է Զիաֆետ Ասկերովը: Իր հերթին բելգիական պատվիրակության նախագաը հույս է հայտնել, որ հակամարտությունը կլուծցի խաղաղ ճանապարհով: ![]() ![]() Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |