Լոնդոնում կլինի Օլիմպիական խաղերի ընթացքում ամենամեծ Wi-Fi տարածքը![]() 7 հունվարի 2012 - 17:30 AMT PanARMENIAN.Net - Լոնդոնի իշխանությունները պատրաստվում են կազմակերպել ամենամեծ անվճար Wi-Fi անլար ինտերնետ հասանելիությունը, հաղորդում է ՌԲԿ-ն: Արդեն ամառային Օլիմպիադային, որը կկայանա Լոնդոնում 2012թ հուլիսի վերջին, բոլոր ցանկացողները` հյուրերը և Վեստմինստրի, Կենգսւնտոնի և Չելսիի բնակիչները կապահովվեն ինտերնետով: «Հաջորդ ամռանը, երբ կայանան Օլիմպիական խաղերը, Լոնդոնը կդառնա աշխարհի ամենամեծ շոու-տարածքը, իսկ Վեստմիստերը այդ իրադարձությունում կստանձնի գլխավոր դերը: Լոնդոնի հյուրերը կունենան ցանացային ռեսուրսների մատչելի հասանելիություն, նրանք հեշտությամբ կկարողանան փոխանակել նկարներ և սոցկայքերի միջոցով ստանալ սպորտային իրադարձությունների մասին նորություններ»,-այս մասին լրագրողներին է հայտնել Վեստմինստերի խորհրդի ներկայացուցիչ Ֆիլիպպա Ռոեն: Կապի օպերատորները այս պայմանագրից ակնկալում են ոչ այնքան կոմերցիոն, որքան վարկանշային շահույթ: Բացի այդ, ծախսերը մասնակիորեն կհատուցվեն գովազդի միջոցով: Սպասվում է նաև, որ բրիտանական մայրաքաղաի կենտրոնական շրջաններում Օլիմպիադայից հետո անվճար ցանցը կպահպանվի: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |