Երևանում կանցկացվեն Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց առաջնություններ

Երևանում կանցկացվեն Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց առաջնություններ

PanARMENIAN.Net - Հունվարի 11-22-ը Երեւանում կանցկացվի Հայաստանի 72-րդ առաջնության բարձրագույն խմբի մրցաշարը: Մասնակցում են գրոսմայստերներ Տիգրան Լ. Պետրոսյանը, Զավեն Անդրիասյանը, Ավետիք Գրիգորյանը, Հրանտ Մելքումյանը, Արման Փաշիկյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Աշոտ Անաստասյանը, Արտաշես Մինասյանը, Լեւոն Բաբուջյանը, Հրայր Սիմոնյանը, միջազգային վարպետ Կարեն Գրիգորյանը:

Նույն օրերին Երեւանում կանցկացվի Հայաստանի կանանց 67-րդ առաջնության բարձրագույն խմբի մրցաշարը: Մասնակցում են 12 շախմատիստուհիներ, այդ թվում` գրոսմայստերներ Մարիա Կուրսովան, Եվգենյա Դոլուխանովան, Նելլի Աղինյանը, Նաիրա Մովսիսյանը, հայտնում է armchess.am-ը:

Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի մրցաշարերի պարտիաները տեղի կունենան Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը, հանդիպումների մեկնարկը կլինի Երևանի ժամանակով 15:00-ին:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---