Ալժիրի վարչապետը զգուշացրել է Էրդողանին՝ Ալժիրի հարցը չդարձնել սակարկության առարկա![]() 9 հունվարի 2012 - 11:25 AMT PanARMENIAN.Net - Ալժիրի վարչապետ Ահմեդ Օյահյան խորհուրդ է տվել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին սակարկության առարկա չդարձնել Ալժիրի հարցը Ֆրանսիայի հետ հարաբերություններում: Այդ մասին վարչապետը հայտարարել է Ակժիրում կայացած մամլո ասուլիսում, հայտնում է AFP-ն: «Յուրաքանչյուր կողմ իր շահերը պաշտպանելու գործում ազատ է, սակայն ոչ ոք իրավունք չունի չարաշահել Ալժիրի ժողովրդի արյունը»,- հավելել է նա: Բացի այդ, ըստ վարչապետի, «Թուրքիան ինչ-որ կերպ Ֆրանսիայի կողմից Ալժիրում կատարված բոլոր սպանություններում դեր է ունեցել: Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, եւ Ֆրանսիան նույն կազմակերպության զինամթերքով է կռվել Ալժիրի ժողովրդի դեմ, ալժիրցիները սպանվել են Թուրքիայի արտադրած փամփուշտներով»: Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիփ Էրդողանը Ֆրանսիայի Ազգային ժողովում Հայոց ցեղասպանության հերքման քրեականացման հաստատման դեմ որպես հակազդեցություն Ֆրանսիային մեղադրել էր Ալժիի ժողովրդի նկատմամբ ցեղասպանություն գործադրելու մեջ: Էրդողանը ասել էր, որ «ալժիրցիների 15 տոկոսը 1945-1962 թթ. սպանվել են ֆրանսացիների կողմից եւ դա ինքնին ցեղասպանություն է»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |