Ալեքսանդր Ռար. ԵԱՀԿ ՄԽ երկրներին շահավետ է ղարաբաղյան հակամարտությունը սառեցված վիճակում պահել![]() PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության սառեցված վիճակը շահավետ է համաշխարհային հիմնական խաղացողների համար: Նման կարծիք է արտահայտել գերմանացի միջազգային լրագրող, Արտաքին քաղաքականության գերմանական խորհրդի Բերթոլդ Բեյցի անվ. կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Ռարը, ադրբեջանական ԶԼՄ տված հարցազրույցում: «Տերությունների առջև դրված են Իրանի, Հյուսիսային Կորեայի, Հյուսիսային Աֆրիկայի հարցերը: Կարծում եմ, որ Արևմուտքի և ԵԱՀԿ երկրների համար ամենաշահավետ տարբերակը ղարաբաղյան հակամարտության սառեցված վիճակն է»,-ընդգծել է փորձագետը: Ըստ նրա, ներկայիս փուլում հակամարտության սառեցված վիճակը ձեռնտու է հատկապես նրանց, ովքեր ուզում են, որ Հարավային Կովկասը դառնա այս տարածաշրջանից դեպի Արևմուտք էներգապաշարների տեղափոխման գլխավոր միջանցք: Պատասխանելով ռազմական գործողությունների հնարավոր վերսկսման մասին հարցին` Ռարը նկատել է. «Կարծում եմ, Արևմուտքում բոլորը հույս ունեն, որ դա տեղի չի ունենա, որ Ադրբեջանը չի գնա Սահակաշվիլիի ճանապարհով` Հարավային Օսեթիայի հարցում: Քանի որ նման քայլի հետևանքով Վրաստանը ևս չշահեց»: Վերջում Ռարը հավելել է, որ հակամարտության լուծումը հնարավոր է բացառապես խաղաղ ճանապարհով, «եթե անգամ այդ հարցը լուծելու լինի գալիք սերունդը»:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |