Իրանի դատարանն ամերիկացի լրտեսին դատապարտել է մահապատժի

Իրանի դատարանն ամերիկացի լրտեսին դատապարտել է մահապատժի

PanARMENIAN.Net - Իրանական դատարանը ԱՄՆ քաղաքացուն մեղավոր է ճանաչել ԿՀՎ համար աշխատելու մեջ և դատապարտել նրան բարձրագույն պատժամիջոցի` մահապատժի, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղելով Agence France Presse-ը: «Ամիր Միրզա Հեկմաթին, ով մեղավոր է ճանաչվել հակառակորդ երկրի ԿՀՎ համար լրտես աշխատելու մեջ , մահապատժի է դատապարտվել»,-հայտնում է Fars գործակալությունը:

Իրանական ԶԼՄ-ները դեկտեմբերի 17 հայտնել էին մի տղամարդու ձերբակալության մասին, ով կասկածվում էր ԱՄՆ օգտին լրտեսական գործունեության մեջ, այդ թվում նա մեղադրվում է ԿՀՎ գործակալ լինելու մեջ: Համաձայն իրանական պետծառայությունների տեղեկատվության, այդ մարդն ավելի վաղ գտնվել է Աֆղանստանում` «Բահրամ» ռազմա-օդային բազայում:

Արդյունքում իրանական ԶԼՄ-ը տարածել են տեսահոլովակ, որտեղ ձերբակալվածը խոստովանել է, որ ինքը` Ամիր Միրզա Հեկմաթին ծնունդով Ամերիկայի Արիզոնա նահանգից է:

Ավելի վաղ ձերբակալված Ալի Հեկմաթիի հայրը, ով միկրոկենսաբանության դասախոս է աշխատում ամերիկյան Դեթրոյտ քաղաքի քոլեջում, հերքել է իր որդու մասնակցությունը ԿՀՎ գործունեությանը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---