Ադրբեջանցի հրապարակախոս. Ղարաբաղյան հակամարտությունն ու Սումգայիթի իրադարձությունները հրահրվել են ԱՄՆ կողմից 9 հունվարի 2012 - 12:38 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն, կյանքի կոչելով կառավարվող քաոսի տեսությունը ԽՍՀՄ տարածքում այն փլուզելու նպատակով, հրահրեց ղարաբաղյան հակամարտությունն ու Սումգայիթի իրադարձությունները: Այդ մասին հայտարարել է ադրբեջանցի հրապարակախոս, գրող Համիդ Խերիսչին: Ինչպես հաղորդում է SalamNews-ը, հրապարակախոսը հայտարարել է, որ կառավարվող քաոսի տեսությունը պատկանում է ամերիկացի քաղաքագետ, Չիկագոյի համալսարանի դասախոս Լեո Շտրաուսին: Ըստ նրա, կառավարվող քաոսի տեսությունը ԱՄՆ արտաքին քաղաքականության անկյունաքարն է: Հրապարակախոսը նշել է, որ Մեթյու Բրայզան և Զեյնո Բարանը այդ դպրոցի գաղափարների հետևորդներն են: Ըստ Խերիսչիի, ղարաբաղյան հիմնահարցի առաջացումը սերտորեն կապված է կառավարվող քաոսի տեսության հետ: «Ադրբեջանը այդ քաղաքականության զոհն է: Ամերիկացիները միայն այդպես կարող են կառավարել աշխարհը: Ցանկացած հակամարտային իրավիճակներն աշխարհում սրվում են ամերիկյան վարչակազմի կողմից»,-ամփոփել է նա: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |