Լեոն Պանետտա. Իրանը ներկայումս միջուկային զենքի ստեղծման ուղղությամբ աշխատանքներ չի տանում![]() 9 հունվարի 2012 - 13:01 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետտան հայտարարել է, որ Իրանը ներկայումս միջուկային զենքի ստեղծման ուղղությամբ աշխատանքներ չի տանում: Նախարարի հայտարարությունը հնչել է հունվարի 8 հարցազրույցում, որը ձայնագրվել է Face the Nation հաղորդման համար: Վերջինս հեռարձակվում է CBS հեռուստաալիքով: Պանետտայի խոսքով, Թեհրանն առայժմ մտադիր է ստեղծելու միայն որոշակի հնարավորություններ միջուկային ոլորտում: ԱՄՆ պաշտպանության նախարարն ընդգծել է, որ «Կարմիր գիծը», որն անթույլատրելի է համարում Վաշինգտոնը, Թեհրանի կողմից սեփական ատոմային ռումբի մշակման մեկնարկը կլինի: Պանետտան ընդգծել է, որ ներկայումս ամենաբանական քայլն այն է, որ շարունակվի Թեհրանի վրա դիվանագիտական և տնտեսական ճնշումը: Ինչպես հստակեցնում է Associated Press-ը, հարցազրույցը ձայնագրվել է դեռևս հունվարի 6-ին: Նոյեմբերին Պանետտան զգուշացնում էր, որ չի կարելի հարձակվել Իրանի վրա: Նա նշել է, որ դա կարող է հանգեցնել «անկանխատեսելի հետևանքների»: Իրանի միջուկային ծրագրի շուրջ իրավիճակը սրվել է նոյեմբերին այն բանից հետո, ինչ ներկայացվել է ՄԱԳԱՏԷ-ի զեկույցը: Փորձագետները մատնանշել են ռազմական թեքումը, որը ձեռք են բերել իրանական հետազոտությունները միջուկային բնագավառում, գրում է lenta.ru-ն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |