ԻՐԱՔՈՒՄ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԶՈՀՎԵԼ ԵՆ ՉՈՐՍ ՏԵՂԱՑԻ ՀԱՅԵՐ

PanARMENIAN.Net - Իրաքում ռազմական գործողությունների հետեւանքով զոհվել են չորս տեղացի հայեր, որոնք պատահաբար ընկել են փոխհրաձգության տակ: Այդ մասին լրագրողներին հայտնել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով` զգալի կորուստներ հայկական համայնքը չի կրել: Չեն տուժել Բաղդադի հայկական եկեղեցին, ինչպես նաեւ Հայաստանի դեսպանության շենքը: Կողոպտվել են միայն Բաղդադի հայկական թաղամասերից դուրս բնակվող հայերի տները: Նախարարը նշել է, որ անհրաժեշտության դեպքում տուժածներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար հայկական կողմը պատրաստ է Իրաք ուղարկել փրկարարների խումբ:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---