Սեյրան Օհանյանը ներկայացրել է ՀՀ ՊՆ 2012թվականի գերակա խնդիրները![]() 9 հունվարի 2012 - 15:41 AMT PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարարությունում հունվարի 9-ին տեղի է ունեցել նախարարության կենտրոնական ապարատի խորհրդակցություն: Ինչպես հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ներկայացրել է ՀՀ Զինված ուժերի 2012թվականի գերակա խնդիրները և հիմնական անելիքները: Որպես 2012թվականի գերակա խնդիրներ նախարար Օհանյանը առանձնացրել է ռազմակրթության, ռազմական արդյունաբերության և Զինված ուժերում կարգապահության բարձրացման խնդիրները: Պաշտպանության նախարարը առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել պաշտպանության նախարարության և Զինված ուժերի գլխավոր շտաբի ստորաբաժանումների այն աշխատակիցներին, որոնց պատշաճ ծառայության արդյունքում արձանագրվել են Զինված ուժերի 2011թվականի հաջողությունները: Պաշտպանության նախարարի հրամանով օրինակելի ծառայությամբ աչքի ընկած զինծառայողները և քաղաքացիական ծառայողները արժանացել են ՊՆ գերատեսչական մեդալների ու պատվոգրերի: Սեյրան Օհանյանը բարձր է գնահատել նաև ՊՆ մշտական գործող մասնագիտական հանձնաժողովի աշխատանքները և հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախարարի խորհրդական Վահրամ Բարսեղյանին պարգևատրել Մարշալ Բաղրամյան մեդալով: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |