Օրմուզի նեղուցը շրջանցող նավթամուղը կգործարկվի հունիսին![]() 9 հունվարի 2012 - 15:43 AMT PanARMENIAN.Net - Նավթամուղը, որը կառուցում է ԱՄԷ-ն, շրջանցելով Օրմուզի նեղուցը, կսկսի գործել 2012թ. հունիսին, հայտնում է AFP-ն: Ըստ երկրի էներգետիկայի նախարար Մոհամմեդ ալ Համլիի, շինարարությունն «արդեն գրեթե ավարտվել է»: Նավթամուղը կառուցվում է ԱՄՆ-ի ու Իրանի միջև դիմակայության սրման դեպքի համար: Նավթամուղը կկարողանա միայն մասնակիորեն փոխարինել տարածաշրջանից համաշխարհային շուկա առաքվող նավթը: Խոսքը գնում է Էմիրատներում արդյունահանվող ածխաջրածինների մասին: Նավթամուղի թողունակությունը կազմում է 1,5 մլն բարել օրական և կարող է ավելանալ մինչև 1,8 մլն: Ընդհանուր առմամբ Օրմուզի նեղուցով արտահանվում է մոտ 20 մլն բարել նավթ օրական կամ համաշխարհային սպառման գրեթե մեկ քառորդը, գրում է lenta.ru-ն: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |