Ջեմիլ Չիչեկը գտնում է, որ ՔԱԿ-ը աջակցություն է ստանում որոշ եվրոպական երկրներից![]() 9 հունվարի 2012 - 16:14 AMT PanARMENIAN.Net - Քրդստանի աշխատավորական կուսակցությունը (ՔԱԿ) աջակցություն է ստանում որոշ եվրոպական երկրների կողմից, հայտարարել է թուրքական խորհրդարանի խոսնակ Ջեմիլ Չիչեկը, երկուշաբթի հայտնել է «Անադոլու» գործակալությունը: Միջազգային համագործակցությունն ահաբեկչության դեմ պայքարում բավականին ուժեղ չէ և արդյունք չի տալիս, գտնում է Չիչեկը: Թուրքիայի հակամարտությունը ՔԱԿ-ի հետ, որը պահանջում է անկախ քրդական պետության ստեղծում, շարունակվում է արդեն 25 տարի, այն խլել է շուրջ 40 հազար կյանք: ՔԱԿ-ը ահաբեկչական կազմակերպություն է ճանաչվել ՄԱԿ-ի ու ԵՄ կողմից: ՔԱԿ գրոհայինները բազմիցս են սպառնացել Թուրքիայի իշխանություններին զինված հակամարտության ակտիվացմամբ, եթե կոնկրետ քայլեր չձեռնարկվեն բազմամյա քրդական խնդրի լուծման համար: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |